Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Սյունիքի սրտային հիվանդներին կբուժեն տեղում

Սյունիքի սրտային հիվանդներին կբուժեն տեղում

Գորիսի «Զանգեզուր» սրտաբանական հիվանդանոցի` 2009թ. մայիսին մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են օրերս: Այսօր Սերժ Սարգսյանը շրջեց նորակառույց բուժհիմնարկում:

 

Արդիական բուժսարքավորումներով հագեցած հիմնարկը կառուցվել է ֆրանսիացի բարերաների և Լիբանանի վարչապետի տրամադրած միջոցներով: Այստեղ մատուցվելու են սրտաբանական ախտորոշման, կանխարգելիչ ծառայություններ, արյան լաբորատոր թեստավորում, ինչպես նաև սրտի զոնդավորում:

 

Բուժհիմնարկում, օրական, հնարավոր կլինի կատարել սրտի 6 զոնդավորում, միաժամանակ, ստացիոնար բուժօգնություն ցուցաբերել մինչև 6, ամբուլատոր բուժօգնություն` 20 հիվանդի: Այստեղ սրտի վիրահատություններ չեն կատարվի:


Հաստատությունը կունենա շուրջ 40 բուժաշխատող, հիմնական բուժանձնակազմը` գլխավոր բժիշկն ու միջին բուժանձնակազմը, ընտրվելու են Գորիսից ու հարակից բնակավայրերից:

 

Սրտաբանական կենտրոնում աշխատելու համար պարտադիր պայման է Երևանի Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում ձեռքբերած աշխատանքային փորձը:

 

Այս տարածրջանում սրտաբանական կենտրոն հիմնելու գաղափարը մասնագետները կարևորում են, քանի որ, որպես կանոն, հեռավոր մարզերից մայրաքաղաք հասցվող շտապ բուժօգնության կարիք ունեցող սրտային հիվանդները ճանապարհին մահանում են:

 

Սրտաբանական այս կենտրոնում բուժսպասարկման գները սահմանվելու են՝ համաձայն ընդունված նվազագույն սանդղակի: Ներկայում հիվանդանոցում տեղադրված են զոնդավորման սարքավորումն ու ռենտգեն ապարատը:

 

Առաջիկայում կենտրոնը կունենա նաև Ֆրանսիայի առաջատար կլինիկաներից ձեռքբերված էխոկարդիոլոգիայի, սթրես թեստի գործիքներ, արյան լաբորատոր ախտորոշման պարագաներ, վերակենդանացման մահճակալներ, ինչպես նաև շտապ բուժօգնության հինգ ավտոմեքենա: Ձեռք բերված սարքավորումների արժեքը մոտ մեկ միլիոն եվրո է:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ